Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը մարդկանց հետ կարողանում է լեզու գտնել, եթե ցանկանա, առճակատումներ չեն լինի

Հոկտեմբեր 02,2018 20:33

«Դա ոստիկանության եւ իշխանության խնդիրն է»,- խորհրդարանում արտահերթ նիստում ԱԺ կանոնակարգ-օրենքի քվեարկությունից  հետո, Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով հարցին`հնարավո՞ր է բախումներ լինեն, քանի որ մարդիկ խորհրդարանը շրջափակել են:

ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս քվեարկությամբ իրենք իրավիճակը չեն սրել:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ ասաց, որ իրենք այսպիսով ամրապնդել են Սահմանադրությունը:

Հիշեցրեց`իրենք դեմ չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց այս նախագիծը եւ քվեարկությունը գործընթացները քաղաքական դաշտ բերելու եւ քաղաքական տրամաբանությամբ տանելու երաշխիք է: Հուսով են, հարցերը կլուծվեն Սահմանադրության շրջանակներում, քանի որ արտահերթ ընտրությունների գործընթացը չի կարող ուժի կիրառմամբ լինել:

Ինչ վերաբերվում է խորհրդարանը շրջափակած մարդկանց եւ պատգամավորների հնարավոր առճակատումներին, Արմեն Աշոտյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց հետ կարողանում է լեզու գտնել եւ եթե ցանկանա`հնարավոր կլինի խուսափել բախումներից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031