Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ այս նիստը եւ քվեարկությունը օրինական չի համարվելու, քանի որ չի ապահովվել քաղաքացիների համար ուղիղ հեռարձակումը, բարձրախոսները միացված չեն եղել, ոչ ոք չի լսել, թե ինչ են խոսում պատգամավորները, բացի այդ, քվեարկել են ձեռքով, էլեկտրոնային քվեարկություն չի եղել. «Մի հատ էլ գազային խայտառակ համաձայնագիրն է այսպես եղել, որը հետագայում կարելի է վերանայել»:
Սասուն Միքայելյանն ասաց. «Ինչ-որ հրահանգներ են կատարում, ինչ-որ բաներ ունեն,որ չեն ուզում կորցնեն: Իրանք թքած ունեն ժողովրդի վրա, դրա համար էս են անում: Ես ասել եմ՝ բանդա ա սա ու ուզում է հակա մեր ժողովրդի բաներ անի, չի՛ ստացվելու:
Խոսելով Նաիրա Զոհրաբյանի մասին, որ վիրավորված է՝ Սասուն Միքայելյանն ասաց. «Նաիրան ընտրության փուլում դուք-ո՞վ ա խոսացել, տեսաք նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչ էր խոսում: Թողենք էդ ամեն ինչը, բանդան գաղտնի, գողեգող եկավ, մի ամբողջ հայ ժողովրդի, համայն հայության ուզում է այս ձեւի ճնշման տանի, տանի դեպի անդունդ: Էս քվեարկություն չէր, էս գողություն էր»:
Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը քվեարկությունից հետո Սասուն Միքայելյանին ասել էր. «15 օր շարունակ սա (ցույց տալով Լենա Նազարյանին.- խմբ) և մյուսներն իմ մորն ասացին անբարոյական, իմ էրեխուն ասացին անբարոյական… Ամո՛թ քեզ»։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ