Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում արտահերթ նիստ է մեկնարկում: Օրակարգում Արփինե Հովհաննիսյանի եւ Գեւորգ Պետրոսյանի առաջարկած նախագիծն է`ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ինչը խոչընդոտում է խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությանը:
Նիստի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք եկել են եւ հետեւելու են, որպեսզի ձայների հավելյալ հաշվարկ չլինի: Բայց իրենք չեն գրանցվելու, որպեսզի քվորում չապահովվի: Այս նախագիծը չընդունելու միակ տարբերակը`քվորումի չապահովումն է:
Խորհրդարանի շեքի մոտ`բոլոր կողմերից, մարդիկ են հավաքված`վարչապետի կոչով: Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ առճակատում հնարավոր է:
Նիկոլ Փաշինյանն այսօր հակահեղափոխականներ անվանեց բոլոր նրանց, ովքեր կողմ կլինեն այդ փոփոխություններին: Էդմոն Մարուքյանն ասաց`ըստ էության, սա նախագիծ է խորհրդարանի ինքնալուծարումը թույլ չտալու համար ուստի, Նիկոլ Փաշինյանը չի սխալվում:
Մանրամասները շուտով`տեսանյութում
Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսեց նաեւ, որ նիստի մեկնարկից առաջ «Ելք»-ի պատգամավորները հավաքում էին պատգամավորների քարտերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ