Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը գտնում է, որ հանրապետությունում ստեղծված ոչ կայուն ու անկանխատեսելի իրավիճակից դուրս գալու միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, ուստի ՍԴՀԿ-ն իր լիարժեք համաձայնությունն ու աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին։
Միևնույն ժամանակ կոչ ենք անում այլ քաղաքական ուժերին չխոչընդոտել երկրում տեղի ունեցող փոփոխությունների բնական հունին և չստեղծել ներազգային անհանդուրժողականության պայթունավտանգ մթնոլորտ, որը կհանգեցնի անկանխատեսելի հետեւանքների։
Հնչակյան կուսակցությունը մեծ հույս է հայտնում, որ առկա քաղաքական ճգնաժամը կլուծվի փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների մեծամասնության պահանջի, այն է` խորհրդարանական ընտրություն անցկացնելու տրամաբանության ներքո։