«Մենք հիմա քննարկում ենք, թե ինչպիսի իրավական երկրում ենք ապրում, երբ պատգամավորը կարող է հետապնդման ենթարկվել իր արտահայտած կարծիքի համար»,- քիչ առաջ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում այս պահին բավական լարված իրավիճակ է, «Ծառուկյան» եւ ՀՀԿ խմբակցություններում պատգամավորները խորհրդակցություն-քննարկումներ են անցկացնում:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ է արել հավաքվել Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում, Գեւորգ Պետրոսյանը հակադարձեց, որ ճնշումն իրավական եւ սահմանադրական կատեգորիա չէ:
Պետրոսյանը նաեւ ասաց, որ ինքը կողմ է քվեարկելու իր եւ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած նախագծին ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության վերաբերյալ. «Մի՞թե ես նման եմ մի մարդու, ով կարող է դեմ լինել իր խոսքին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ա՜յ քեզ տարօրինակ «մտածողություն». պատգամավորի միակ ֆունկցիան այն է, որ ներկայացնի ժողովրդի կարծիքն ու տրամադրությունները (չեմ գրում՝ ընտրողների, քանի որ դրանք ընտրված չեն)։ Եթե անում եք ճիշտ հակառակը, ժողովուրդը՝ ձեզ ձայն տված թե չտված, պետք է ձեզ հետ կանչի։ Եթե հետ չեք կանչվում, այո, պետք է հետապնդի և հնարավոր բոլոր օրինական ճնշամիջոցներով ձեզ ռադ անի։ Էդքանն էլ չգիտե՞ք; Ձեզ թվում է, թե պատգամավոր նշանակում է տզրո՞ւկ։