Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը համարվում է մեդիադաշտում Հայաստանի գլխավոր դեմքերից մեկը, համոզվածություն է հայտնել, որ իրականում Հայաստանի գլխավոր դեսպանն աշխարհում Շարլ Ազնավուրն էր: «Ինչ արել է Ազնավուրը Հայաստանի համար, անհամեմատ շատ է նրանից, ինչ ես եմ անում: Մարդիկ կան, որոնք չեն հետաքրքրվում ֆուտբոլով, այլ տարված են արվեստով եւ նրանց Ազնավուրն է սրտամոտ:
Մաեստրոյի մահը ցնցել է Մխիթարյանին: «Մեզանից հեռացավ մեծ արվեստագետը: Ազնավուրի ստեղծագործությունները եւ նվիրվածությունը ՀԱյաստանին ընդմիշտ կմնան մեր սրտերում: Մեզ համար, ինձ համար Դու կմնաս որպես հրաշալի», – ասել է ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ vivaronews.com-ի
ՄԱՐԴ-ՆՈԿՏՅՈւՐՆԻՆ ԳՈՒՑԵ ԹԵ ԴԱՐԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՏԵՆ
Ասում են անփոխարինելի մարդիկ չկան: Բայց արի ու տես, որ…
Փնտրելն էլ անիմաստ է. հավերժության դեսպանները հավատարմորեն անժամանակ են: Մեր փոքրամարմին հսկայի նման, ով անուրախ աչքերով երազելու հազար ու մի առիթներ էր ձայնում, որ իր մահվամբ աշխարհն իրեն մի տեսակ որբացած զգա: