Լրահոս
Օրվա լրահոսը

«Փորձեցին շորերս պատառոտել, վնասվածքներ հասցնել»․ Անիի համայնքապետը դիմել է Վալերիյ Օսիպյանին

Հոկտեմբեր 02,2018 19:30

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում բավական լարված իրավիճակ է․ ցուցարարները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, համայնքապետ Արտակ Գևորգյանին չեն թույլատրում ներս մտնել և պահանջում են նրա հրաժարականը։ Համայնքապետի պատմելով՝ այսօր երբ փորձել է մոտենալ ու զրույցի բռնվել ցուցարարների հետ, նրանք փորձել են պատառոտել իր շորերը, վնասվածքներ հասցնել։

«Շուրջ 30-40 օր է, սկզբում 40-50 հոգի, ներկա պահին 30 հոգի փորձում են իրենց ունեցած սեփական խնդիրները լուծել, սեփական ես-ի խնդիրները, տարբեր բաներ գրել են, տարբեր բաներ փորձել են ներկայացնել, ոչ մեկը տրամաբանության մեջ չէ, ոչ մեկը իրականության մեջ չէ։ Եվ ի՞նչ, մարդկանց մեջ առաջացել է ախորժակ, որ կարող են հավակնել Անի համայնքի ղեկավարի աթոռի՞ն։ Այդ աթոռը խոշորացման ժամանակ՝ դեռևս 10-11 ամիս առաջ, կատարվել է ընտրություն, և 17 համայնքների կողմից կատարվել է ընտրությունը։ Եվ ընտրություններում բացարձակ ձայների մեծամասնությամբ հաղթանակել ենք, և այսօր ունեցել ենք պատասխանատվություն, աշխատում, ծառայում ենք մեր համայնքի բոլոր 17 բնակավայրերի, 19 բնակատեղիների համար»,- Aravot.am-ին ներկայացրեց Արտակ Գևորգյանը։

Արտակ Գևորգյանը պատմեց, որ այսօր աշխատակազմը ևս մոտեցել է, փորձել են խոսել ցուցարարների հետ, հասկանալ խնդիրը։

«Եթե ձեր օրակարգի միակ խնդիրը համայնքապետի հրաժարականն է, 20-30 հոգի եք,  հավաքվել եք, ձեր մեջ 10-15 թեկնածուներ ունեք և մտածում եք, համայնքի ղեկավարը հրաժարական չի տվել և չի տալու։ Մենք ուզեցինք խաղաղ բացատրելով, խոսելով հասկանայինք և բացեինք համայնքապետարանի դուռը և մտնեինք աշխատանքները շարունակելու։ Առաջարկեցի միասին բարձրանանք, 5 հոգի է, 10 հոգի է, ներկայացուցիչներ, նստենք, խոսենք, լսենք, բանակցենք, գրավոր ներկայացնեն իրենց խնդիրները, լսենք և բոլոր հարցերին տանք պատասխաններ։ Երբ փորձեցինք մտնել դռանը, սկսվեց հրմշտոցը, քաշքշոցը, ի՞նչ է նշանակում, կանգնած են համապատասխան ներկայացուցիչներ, փորձեցին շորերը պատառոտել, վնասվածքներ հասցնել»,- նեղվեց Արտակ Գևորգյանը։

Նա ասաց, որ ինքը գրությամբ դիմել է Շիրակի մարզպետին, տարածքային կառավարման նախարարին և ՀՀ ոստիկանապետին, որպեսզի օրենքով սահմանված կարգով, Սահմանադրության լիազորությունների շրջանակներում ապահովեն տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն աշխատանքը։

«20-30 հոգին փորձում են խաթարել 24 հազար բնակչություն ունեցող համայնքի գործառույթները»,-ասում է Անիի համայնքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031