«Նոր տեղեկություն ստացվեց, որ ՀՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում հայտնի նախագիծը քննարկելու համար, ես բոլորիդ կոչ եմ անում հավաքվել ԱԺ-ի մոտ եւ նաեւ այն պատգամավորներին, որոնք, ըստ էության, չեն համարում, որ իրենք պետք է դուրս գան ժողովրդի իշխանության դեմ, կոչ եմ անում ուղղակի չգնալ ԱԺ չգրանցվել, չքվեարկել այդ խայտառակ նախագծի օգտին»,- Ֆեյսբուքյան միացմամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա քաղաքացիներին կոչ արեց դուրս գալ փողոց եւ Դեմիրճյան եւ Բաղրամյան պողոտաների մոտ հավաքվել խաղաղ ցույցի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ