Այս պահին խորհրդարանում բավական լարված իրավիճակ է: ՀՀԿ-ական պատգամավորները խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակում քննարկում են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը:
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի`դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու հայտարարությունից հետո, խորհրդարանում քննարկումներ, հանդիպումներ, բանակցություններ են ընթանում: ՀՀԿ-ականներն ասում են, որ դեռ որեւէ բան չեն որոշել եւ հայտարարելու բան չունեն:
Քիչ ուշ հայտարարությամբ հանդես կգա ԲՀԿ-ն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«դուրս գալու ելքը», ինչ ըսել է…պարզ է… թութույի պէս ետ պիտի քաշէք ձեր օրէնքի նախագիծը, եւ թերեւս ձեզի կը ներէ երկրի Հայրիկը… եւ մե՛յ մըն ալ չհամարձակվէք զայն զայրացնել նորէն, հա…