ՀՅԴ-ն վաղը կողմ է քվեարկելու ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությանը: Այդ մասին, քիչ առաջ խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Սա ՀՅԴ-ի պատասխանն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այդ նախագծին կողմ քվեարկողները հակահեղափոխականներ են:
Նա եվս համարում է, որ այդ նախագիծը Սահմանադրությունը պահպանելուն է միտված:
«Եթե պատգամավորներին խոչընդոտելու պահանջը պիտի դիտվի հակահեղափոխություն, սահմանադրական կարգը պաշտպանելը՝ հակահեղափոխություն, ուրեմն ես հակահեղափոխական եմ»,- ասաց նա` մնալով իր համոզման, որ ԱԺ-ն պետք է լուծարվի օրենքի ուժով, ոչ թե ուժի իրավունքով:
«Հեղափոխությունը չի կարող Սահմանադրությունը ոտատակ տալ»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Շատերը, հայոց պատմութեանը քաջածանօթ չլինելու պատճառով, չգիտեն, թէ ինչ պատուհաս է այս ՀՅԴ կոչուածը մեր ժողովրդի գլխին: Սրանց յետամնաց գաղափարախօսութիւնը եւ ծայրայեղ ազգայնամոլութիւնը (հայրենասիրութեան հետ չշփոթե՛լ) մեր ժողովրդի զարգացման արգելակներն են:
Յ.Գ. Յուսով եմ՝ գրառումս սիրոյ եւ համերաշխութեան մթնոլորտում էր 🙂