Այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մեղադրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, որ կուլիսային հանդիպումներում մի բան է ասում, հրապարակային՝ այլ:
ԱԺ հայտարարությունների ժամին Մարությանն արձագանքեց այդ ելույթին՝ ասելով, որ Պետրոսյանը 2 անգամ խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները եւ իր մասին սուտ տեղեկություններ է տարածել. «Ինչո՞ւ է ոգեւորվել Գեւորգ Պետրոսյանն ընդհանրապես: Նա Պետաիրավական հանձնաժողովում արել է առաջարկություն: Առաջարկությունդ արել, ես՝ ասում ենք հա, հասկացանք, ախպեր ջան: Հիմա ասում ենք էս առաջարկությունը կապ ունի վարչապետի կողմից պլանավորված նախագծի հետ, առ այն, որ նա հրաժարական կարող է տալ եւ երկու անգամ չընտրվի: Ասում ենք՝ սա դրա հետ կապ ունի, հիմա եթե էդքան դուխ ունես, տենց բան ես առաջարկում, դուխ ունեցի, ասա՝ հա, դրա համար եմ առաջարկում: Առաջարկում ես, հետո 46 հատ ինտերվյու ես տալիս, ասում՝ դրա հետ կապ չունի՞, հա՞: Ասում ա՝ վարչապետի հետ խնդիր ունեք…ուրեմն լսեք, ես որ վարչապետի հետ խնդիր եմ ունենում, իրեն ասում եմ՝ աչքերի մեջ նայելով, եթե չեմ տեսնում, հարցազրույց եմ տալիս, ասում: Թող ամեն մարդ իրա դարդը լացի, մենք ոչ մեկի հետ խնդիր չունենք: Ասում ենք աջակցելու ենք պառլամենտի ցրման գործընթացին՝ աջակցում ենք, խաղեր չենք տալիս: Նախագիծ եք բերել, ասեք՝ հա, դրա համար ենք բերել»:
Նա հորդորեց դուխ ունենալ ու խոստովանել, ոչ թե «լոլոներ» կարդալ ԱԺ ամբիոնից. «Ես զգուշացնում եմ, որ պետք է ամեն մարդ իր չափ ու սահմանն իմանա: Ոչ 5-րդ, ոչ 6-րդ, ոչ էլ ապագա գումարման Աժ-ում չի լինի մարդ, որ կարողանա մեզ հետ էդ տոնով խոսա: Շատ ոգեւորվել պետք չի, ոգեւորվում ես՝ սխալներ ես թույլ տալիս: Կուլիսներում հանդիպումներ չկան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ