Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի դարպասներն ուզում են բացել՝ քաղաքացիների առաջ. «Ելքը» նախաձեռնում է ԱԺ-ի այգու մուտքն ազատ դարձնել

Հոկտեմբեր 02,2018 18:50

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր, Լենա Նազարյանի, Սասուն Միքայելյանի, Ալեն Սիմոնյանի եւ Հրաչյա Հակոբյանի անունից հայտարարեց, որ հանդես են գալիս նախաձեռնությամբ՝ ԱԺ որոշման նախագիծ ընդունել, ըստ որի մեր քաղաքացիները ամեն օր ժամը 9-ից մինչեւ 23-ը կարողանան ազատ ու անարգել մուտք գործել ԱԺ-ի հարակից այգի:

Աղազարյանը դիմեց բոլոր պատգամավորներին, որ եթե ցանկություն ունեն, միանան նախաձեռնությանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ 90-ականներին նման նախաձեռնություն եղել է, ուզել են ԱԺ վարչական շենքի հարակից այգին տրամադրել քաղաքացիներին՝ որպես զբոսավայր, բայց չի ընդունվել:

Շարմազանովն արձագանքեց՝ 91-ին ՀՀԿ-ն չի եղել իշխանության, գոնե դրանում մեզ չմեղադրեք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031