«Խոսել ենք, քննարկում ենք»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`չմանրամասնելով, թե ինչ են խոսել եւ քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, այսօր վարչապետն անակնկալ եկավ խորհրդարան: Նրան վրդովվեցրել էր ԱԺ կանոնակարգ-օրենքում առաջարկվող փոփոխությունը:
Հարցին`օրինագիծը հե՞տ է կանչվելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել. «Լրիվ այլ խնդիր էր»: Վահրամ Բաղդասարյանն ասաց նաեւ, որ իրենք սահմանադրական ճանապարհով լրիվ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
«Որեւէ դեպքում, երբ լինելու է քաղաքական համաձայնություն, սեպ խրելու խնդիր չունենք: Սահմանադրականությունն ենք ամրապնդում, որպեսզի նորմալ մթնոլորտում ձեւավորվի քաղաքական դաշտ, գնանք ընտրությունների»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Նա ասաց նաեւ, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ ընտրությունների`ոչ մի պարագայում:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ