Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտյանը Փաշինյանին հորդորում է շատ չտարվել Ալիեւի բարեկրթությամբ. «Թե չէ օրենքի տառը չի պահպանի ու շնորհքով կարող է ներխուժել Արցախ»

Հոկտեմբեր 02,2018 18:20

«Ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որտեղ իշխանություն-ընդդիմություն տարանջատումը երբեք չպետք է ճակատագրական դառնա», – այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը եւ անդրադարձավ ղարաբաղյան խնդրին:

Նա ասաց. «Բոլորս հետաքրքրությամբ հետեւեցինք Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությանը՝ առ այն, որ Ալիեւի հետ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Իրոք, սրտանց ուզում եմ հավատալ, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետեւ անգամ եթե մի զինվորի կյանք է փրկվելու այդ պայմանավորվածությունների շնորհիվ, այդ պայմանավորվածություններին արժե գնալ: Այդուհանդերձ, ունեմ որոշակի մտահոգություններ»:

Աշոտյանը, դիմելով վարչապետին՝ նրան խնդրեց չկորցնել զգոնությունը. «Ուզում եմ վերահաստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի: Երկրորդը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ ժնեւյան պայմանավորվածությունները ուժի մեջ են եւ պետք է կյանքի կոչվեն: Երրորդը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակն այդ պայմանավորվածությունները մեկնաբանեց՝ որպես «տեսա՞ք, բա որ ասում էինք Ադրբեջան-Հայաստան բանաձեւն է բանակցային, Ղարաբաղ չի լինելու» ոճի մեջ»: Նա հիշեցրեց Փաշինյանի եւ ոչ միայն նրա մոտեցումը՝ առանց Արցախի ժողովրդի որոշման, այդ հակամարտությունը չի կարգավորվելու:

Աշոտյանն ասաց, որ չպետք է շատ տարվել, թե Ադրբեջանի նախագահը բարեկիրթ է, կիրթ է, գուցե նաեւ շնորհքով է. «Թե չէ օրենքի տառը չի պահպանի ու շնորհքով կարող է ներխուժել Արցախ: Եվ այդ դեպքում կարող ենք ունենալ ոչ թե Նիկոլ Փաշինյանի լայվերը դիտելու հնարավորություն, այլ լրիվ այլ կադրեր դիտելու հնարավորություն»:

Աշոտյանը նաեւ վարչապետին դիմեց՝ խնդրանքով՝ «իշխանության մնալու խաթր մեզ, մեր երկիրը հանկարծ չներքաշեք աշխարհաքաղաքական խաղերի մեջ»:

Նա նաեւ ասաց, որ եթե վարչապետը Ալիեւի հետ օպերատիվ կապի մեջ է, ճշտի սահմանը հատած մեր երկու գերիների՝ Կարեն Ղազարյանի եւ Զավեն Կարապետյանի ճակատագիրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031