Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 02,2018 17:34

2018թ. դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում էր, նա հանդիպել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ, հետո զրույց ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ նրա աշխատասենյակում:

Ի դեպ, Արա Բաբլոյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցից հետո խորհրդարանից հեռացավ բավական անտրամադիր եւ լրագրողների որեւէ հարցի չպատասխանեց:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն դուր չի եկել եւ վրդովվեցրել է խորհրդարանական երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների առաջարկած ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխությունը, որը սահմանափակում է խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությունը: Այդ նախագծին կողմ է արտահայտվել նաեւ ՀՅԴ-ն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ այո, Հայաստանում կա հակահեղափոխություն եւ ինքը պատրաստվում է դրա դեմն առնել:

Այլ մանրամասներ Նիկոլ Փաշինյանը կհայտնի ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարները հավաքվել են գրադարանում եւ քննարկում են անում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Եթէ կարողանաք դեկտեմբերին անցկացնել, դա միայն ողջունելի ու խրախուսելի կը լինի: Նաեւ անձնապէս եմ շահագրգիռ: Դեկտեմբեր 3-30-ին Հայաստանում եմ լինելու եւ մինչեւ ՀՀ քաղաքացիութեանս դադարեցումը կը հասցնեմ երկրորդ եւ վերջին անգամ քուէարկել: Կեանքում առաջին անգամ քուէարկել եմ 2008-ին՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի օգտին 🙂

    Բայց դեկտեմբերի դէպքում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ «դժգոհութիւնը» մեծ է լինելու՝ ինչպէս որ տեսնում ենք:
    Սահմանադրութիւնը հանրաքուէով փոխել, յետոյ գնալ ԱԺ ընտրութիւնների՝ թէեւ ժամանակատար է, բայց աւելի ապահով է: Այդ դէպքում ընտրութիւնները կարող են լինել փետրուարին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031