Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մոտակայքում նախօրեին գլխի հատվածում հրազենային վնասվածքից մահացած հայտնաբերված 21 ամյա երիտասարդը, ըստ մարզում շրջանառվող լուրերի, ինքնասպանություն է կատարել: Ոսկեհատ համայնքի ղեկավար Գեւորգ Ներսիսյանի խոսքով, իրեն առայժմ ինքնասպանության վարկածն է հայտնի: Մահացած երիտասարդը Էջմիածնից է, թե ինչպես է հայտնվել Ոսկեհատ համայնքի մոտակայքում, գյուղապետը տեղեկություններ չունի:
Ըստ քննչական կոմիտեի՝ դեպքի վայրի զննությամբ՝ դիակի աջ կեսի շրջանում, հայտնաբերվել է «Բայկալ» գրառմամբ ատրճանակ՝ փամփշտատուփում թվով 6 չկրակված փամփուշտով և ևս մեկ փամփուշտ՝ փամփշտակալում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:Քննչական կոմիտեից առայժմ այլ մանրամասներ չեն հայտնում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ