Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից: Այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien պարբերականը՝ վկայակոչելով դիահերձման արդյունքները:
Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը հայտարարել է, որ դրանով հերքվում է Ազնավուրի՝ ջրահեղձ լինելու վարկածը: Նա մահացել է բնական մահով, ասվում է փորձաքննության մեջ:
Շարլ Ազնավուրի մարմինը հայտնաբերվել էր երեկ՝ իր տան լոգարանում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ