Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, կրթական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և ժամանցի կենտրոնի առջև տեղակայված Շառլ Ազնավուրի կիսանդրուն։ Ելույթ ունենալով մեծագույն հայի ոգեկոչման արարողությանը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է, որ բոլորս մեծագույն ցավ ենք ապրում, և թեպետ խորն է վիշտը, բայց պիտի շարունակենք քայլել ժպիտով ու մեծագույն հպարտությամբ, ինչպիսի կենսախնդությամբ ու կյանքի հանդեպ սիրով ապրում էր Ազնավուրը։
Շեշտելով համաշխարհային երգարվեստում և հայ ժողովրդի կյանքում նրա ունեցած ներդրման մասին՝ մարզի ղեկավարը հավելել է նաև, որ մեծ պատիվ է Ազնավուրին մեր կողքին ու մեր մեջ ունենալու համար։ Պալատի շրջակայքում առավոտից հնչում են մեծագույն շանսոնյեի երգեր, իսկ երեկոյան կկազմակերպվի մոմավառություն։
Արարատի մարզպետարան