Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել եւ չի էլ կարող լինել»

Հոկտեմբեր 02,2018 15:23

ԲՀԿ-ն խորհրդարանի լուծարումը խոչընդոտելու միտում չունի: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Հիշեցնենք, նման ահազանգ այսօր հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Խնդիրը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի առաջարկած փոփոխությանը, որին սատարում է նաեւ ՀՀԿ-ն:

Վահե Էնֆիաջյանը հավաստիացնում է`ԲՀԿ-ի միտումները հետեւյալն է` քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով:

Դիտարկմանը`մտահոգություններ կան, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա վարչապետի պաշտոնից, մյուս քաղաքական ուժերի կողմից կարող է վարչապետի այլ թեկնածու առաջադրվել եւ ԱԺ նիստերն այնքան հետաձգել`մինչեւ ընտրվի իրենց հարմար թեկնածուն, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Վաղը մենք քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք: Բայց վստահեցնում եմ ձեզ՝ խոչընդոտելու միտում մենք չենք ունեցել եւ չի էլ կարող լինել: Մեր միտումը հետեւյալն է՝ ունենալ քննարկումներ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար»:

Այս առիթով լրագրողների տարատեսակ հարցերին, Վահե Էնֆիաջյանը նույն պատասխանը տվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031