Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումը մշտադիտարկելու նպատակով քաղհասարակության հարթակի ձևավորումը

Հոկտեմբեր 02,2018 14:56

Հոկտեմբերի 2-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև քննարկում, որի նպատակն էր անդրադառնալ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի(ՀԸԳՀ) կիրարկման միջոցառումների ծրագրի՝ ճանապարհային քարտեզի կազմման գործընթացին, ինչպես նաև հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք ԱլԳ նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ հայաստանյան քաղհասարակությանը ներկայացնել օրակարգային հարցերը:

Հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար տեղակալ Մանե Ադամյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը, հայաստանյան քաղհասարակության շուրջ հինգ տասնյակ կառույցների ղեկավարներ և անդամներ, նախագահում էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Բացման խոսքում նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հանդիսանալով բավականին ծավալուն փաստաթուղթ, վերաբերում է հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներին: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծեց համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ հավելելով, որ քաղհասարակությունը հանդիսանում է այդ գործընթացի անմիջական մասնակիցը:

Հանդիպմանը կարևորվեց Համաձայնագրի կիրարկումը մշտադիտարկելու նպատակով քաղհասարակության հարթակի ձևավորումը թափանցիկության, ներառականության եւ ռոտացիայի սկզբունքների հիման վրա: Մասնակիցները պայմանավորվեցին շարունակական դարձնել այս ձևաչափով երկխոսությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031