Սեպտեմբերի 27-ին ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 11:20-ի սահմաններում Բաղրամյան-Օրբելու փողոցների խաչմերուկում իջել է թիվ 47 ավտոբուսից և նկատել, որ պայուսակը չկա:
Փողոցի տեսախցիկներից մեկը ֆիքսել է մի կնոջ, որն իջել է նշված ավտոբուսից և նրա ձեռքին եղել է տուժողի պայուսակը:
Կադրում երևացող կնոջը ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
ՀՀ ոստիկանություն