Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քիչ Բրոդվեյ` Մայր թատրոնի բեմում

Հոկտեմբեր 02,2018 13:32

Երեւանում հնչեցին բրոդվեյյան հիթեր: «Հայֆեստ» փառատոնի շրջանակում Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնը հոկտեմբերի 1-ին հանդես եկավ «Բրոդվեյյան հիթեր» վերնագրով ներկայացում-համերգով` Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում: Ծրագրում հայտնի տեսարաններ ու հիթեր էին` նույնքան հայտնի մյուզիքլներից ու զանազան ստեղծագործություններից, ինչպես, օրինակ, «Չիկագո», «Կոմս Մոնտե Քրիստո», «Նյու Յորք, Նյու Յորք», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Կաբարե» եւ այլն: Դերերում հանդես եկան «Ոսկե դիմակի» դափնեկիրներ Եվգենի Զայցեւը, Մանանա Գոգիտիձեն, Կիրիլ Գորդեւը եւ այլ ճանաչված արտիստներ:

1929-ին հիմնադրված Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնը Ռուսաստանում գործող թատրոնների թվում բացառիկ է իր տեսակի մեջ, այն աշխատել է նույնիսկ այն ժամանակ, երբ Հայրենական պատերազմի տարիներին Պետերբուրգը 900 օր շրջափակման մեջ է գտնվել: Թատրոնն այժմ ղեկավարում է Յուրի Շվարցկոպֆը, երաժշտական ղեկավարն ու դիրիժորն է Ալեքսեյ Նեֆյոդովը: Ինչ վերաբերվում է «Բրոդվեյյան հիթերին», այս ներկայացման մեջ զբաղված են թատրոնի բոլոր աստղերը:

Ի դեպ, ներկայացումից առաջ «Հայֆեստ» փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանի առաջարկով հանդիսատեսը ոտքի վրա ծափահարեց` ի հիշատակ շանսոնյե Շարլ Ազնավուրի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031