Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրա իմաստն այն է, որ չցրվի խորհրդարանը». Էդմոն Մարուքյան

Հոկտեմբեր 02,2018 13:20

Այսօր խորհրդարանական ուժերը փորձում են այլ մեկնաբանություններ տալ սահմանադրական այն նորմին, եթե վարչապետը հրաժարական է տալիս եւ երկու անգամ`14 օրվա ընթացքում, վարչապետ չի ընտրվում, ԱԺ-ն լուծարվում է եւ խոչընդոտել խորհրդարանի լուծարմանը: Այս մտահոգությունը խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում բարձրաձայնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Այսինքն՝ անում են այն, որ եթե խոչընդոտներ լինեն, պատգամավորները չկարողանան մտնել շենք, դրա հիման վրա կհամարվի որպես արտակարգ իրավիճակ, նիստը կհամարվի չկայացած: Սրա իմաստն այն է, որ չցրվի խորհրդարանը»,- ասաց նա`անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի առաջարկած ԱԺ կանոնակարգի փոփոխություններին:

«Եթե չլինի խորհրդարանը ցրելու քաղաքական կոնսենսուս, կարող են այս ճանապարհն էլ փակել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Հարցին`ԲՀԿ-ն փորձում է ՀՀԿ-ի հետ խոչընդոտե՞լ խորհրդարանի արձակման գործընթացին, Էդմոն Մարուքյանը պատասխանեց` այս ամենից պետք է հետևություններ անել, իսկ քաղաքական գնահատականն իրենք կտան ավելի ուշ:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031