Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Լույս» դաշինքը ջախջախիչ պարտություն կրեցին, և տրամաբանական կլիներ, որ նրանք քննարկեն իրենց պարտության պատճառները. Արմեն Բադալյան. «Իրատես»

Հոկտեմբեր 02,2018 13:03

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ աշխատանքային կարգով քննարկումները։ Աշխատանքային քննարկումներին կհաջորդեն պաշտոնական քննարկումները։ «Մենք քննարկելու ենք, թե ինչպես, ինչ մեթոդներով կարող ենք հասնել շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Հույս ունեմ, որ այս հարցի վերաբերյալ քաղաքական, խորհրդարանական ուժերի հետ մեզ կհաջողվի գալ համաձայնության, և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի։ Չնայած, եթե այդպիսի անհրաժեշտություն առաջանա, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այդ գործընթացին աջակցություն ցուցաբերելու այս կամ այն ձևով»,- հայտարարեց Փաշինյանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով զրուցեցինք քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։

ՀՀԿ-ն չի մերժել քննարկումներին մասնակցելու հայտը, սակայն կտրուկ դեմ է խորհրդարանի ինքնալուծարմանը։ Ի վերջո, ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս ներքաղաքական թնջուկը։

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր են, սակայն դրանից առաջ կա ևս մեկ կարևոր հանգամանք։ Հիմա քաղաքական ուժերը պետք է նախ և առաջ քննարկեն այլ հարց։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած երեք ազդեցիկ ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ և «Լույս» դաշինք, ջախջախիչ պարտություն կրեցին, և տրամաբանական կլիներ, որ նրանք քննարկեն իրենց պարտության պատճառները։ Եթե այդ պատճառները չգտնեն, անիմաստ է այն հարցը, թե երբ կլուծարվի ԱԺ-ն, որովհետև և՛ մինչև դեկտեմբեր, և՛ մինչև մայիս անցկացվող ընտրություններում նրանք միանշանակ պարտվելու են։ Այս ուղղությամբ ոչ մի աշխատանք չեն տանում։ Եթե աշխատանք չկա, նշանակում է` այդ ուժերն ինքնաբուժվելու, քաղաքագիտական լեզվով ասած, ռեբրենդինգի ենթարկվելու, իրենց գործունեությունը վերաիմաստավորելու, իմիջի փոփոխություն իրականացնելու նպատակ չունեն։ Իսկ ԱԺ-ն լուծարելու մի քանի ճանապարհ կա. վարչապետը հրաժարական է տալիս և երկու անգամ խորհրդարանը չի ընտրում վարչապետ, ինքնաբերաբար ԱԺ-ն լուծարվում է։

Բայց վարչապետը չի ցանկանում հրաժարական տալ, այդ մասին դեռ օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարեց։

-Եթե մինչև դեկտեմբեր են ընտրություններ անցկացվելու, ուրեմն վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ եթե սահմանադրական փոփոխություններով ենք գնում ընտրությունների, ուրեմն դա կլինի մայիսին, որովհետև խիստ կասկածելի է, որ մինչև տարեվերջ սահմանադրական փոփոխություններն ավարտին կհասցնեն։ Իսկ վարչապետի հայտարարության առնչությամբ պետք է նկատել, որ նա այդ մասին խոսել է մինչ սեպտեմբերի 23-ի ընտրությունը. հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ վարչապետը շատ հանգիստ կարող է հրաժարական տալ։

Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031