Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չկա՛ այստեղ այդպիսի խնդիր, իրավական անգամ նրբին խնդիր այստեղ չկա». Արփինե Հովհաննիսյանը՝ քննադատությունների մասին

Հոկտեմբեր 02,2018 12:36

ՀՀԿ պատգամավորեր Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի համահեղինակությամբ ԱԺ-ում քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Երկրորդ ընթերցման շրջանակում նրանք նոր առաջարկներ են մտցրել նախագծում, որը, ըստ կառավարության եւ «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանի, քաղաքական դրդապատճառներ ունի՝ ուզում են կանխել ԱԺ-ն ցրելը եւ Փաշինյանի՝ երկրորդ անգամ ընտրվելու հնարավորությունը::

Արփինե Հովհաննիսյանը իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների մտահոգություններին ու քննադատությանը: Էդմոն Մարուքյանն ասել էր, որ ՀՀԿ-ն իր նպատակին չի հասնի, որովհետեւ Սահմանադրությունն ասում է՝ 14 օրյա ժամկետում, եթե ԱԺ-ն չի ընտրում վարչապետ, իրավունքի ուժով արձակվում է: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ «նախորդ գումարման խորհրդարանում մի գործընկեր ունեինք, շատ հետաքրքիր արտահայտություն արեց, որը մեզ էր վերաբերվում ժամանակին՝ «Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունը վերջերս շատ մոդայիկ է դարձել ու ում ոնց հարմար է՝ Սահմանադրությունը այդպես է մեկնաբանում»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ զարմացած է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանի մեկնաբանություններից. «Ասում եք՝ ո՞վ է որոշում արտակարգ իրավիճակ է, թե՞ ոչ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենքը» որ կարդաք, արտակարգ իրավիճակ հասկացությունը որ կարդաք, դա պետք չի ԱԺ նախագահը հանկարծ գուշակի՝ օրինակ, ջրհեղեղ կա՞, հրդեհ կա՞, ենթակառուցվածքների խափանում կա՞, թե՞ չէ, դա այնքան ակնհայտ փաստ է: Խոչընդոտումն այնքան ակնհայտ պետք է լինի, ԱԺ նախագահը ոչինչ չի որոշում, եղած փաստը պիտի հայտարարի ընդամենը: Երկրորդ՝ ի՞նչ է լինում, երբ ԱԺ նախագահին են խոչընդոտում, շատ պարզ՝ լինում է այն, որ բոլորը հասկանում են, որ նախագահին էլ են խոչընդոտել, որ խոչընդոտը ակնհայտ է: Երրորդ՝ ի՞նչ է լինում, երբ մի ֆրակցիային է խոչընդոտում, այդ մասին նախագծում կա, կարդացե՛ք»:

Ինչ վերաբերում է հակասահմանադրականությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ չի ուզում Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունների դաշտ մտնել, բայց ուզի-չուզի, պետք է մտնի. «Մենք չենք խոսում ժամկետի ընդհատման մասին: Ինչի՞ եք վարչապետի ընտրությանը այդպես հայեցողական մեկնաբանությամբ ու անպայման ուղղորդվածությամբ տանում: Ինչ է, ցանկալի է «դեմ» քվեարկությունը մեկնաբանել դրանո՞վ: Եթե վարչապետի ընտրության մասին է, քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է նոր ընտրություն: Մենք 7 օրվա մասին չենք խոսում, խոսում ենք այն մասին, որ 7 օր հետո այդ նիստը չի սկսվում կամ ընդհանրապես կայանում է կամ ընդհանրապես ԱԺ ցանկացած նիստ: Ուզում եմ հավաստիացնել բոլոր գործընկերներիս, նույնաբովանդակ նախագիծ շրջանառության մեջ դրված էր ԱԺ երեք խմբակցությունների կողմից: Չկա այստեղ այդպիսի խնդիր, իրավական անգամ նրբին խնդիր այստեղ չկա, ես ձեզ հավաստիացնում եմ եւ զերծ եմ մնում որեւէ հայեցողական մեկնաբանությունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031