Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. Կառավարության ծրագրում ընտրություններն այս տարի անցկացնելու մասին ոչինչ գրված չէ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 02,2018 11:19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու մասին։ Կողմ քվեարկելով կառավարության ծրագրին՝ խորհրդարանական ուժերը, ըստ երեւույթին, իրենց համաձայնությունը տվեցին վարչապետի առաջարկին։ Սակայն արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների հետ կապված հարցում քաղաքական ուժերը կարծես համաձայնության չեն գալիս։ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ ուրիշ հարցերի մասին զրուցեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ։

– Այնուամենայնիվ, դե՞մ եք, որ ընտրությունները այս տարի կայանան։

– Դա էլ նոր երեւույթ է։ Ծրագրում այս տարի անցկացնելու մասին ոչինչ գրված չէ։ Ժամկետը մեխանիկորեն չի որոշվում: Դա բովանդակություն ունի։ Նախ մենք պայմանավորվել ենք, որ նոր ընտրությունների համար պետք է լինեն խաղի նոր կանոններ։ Մենք պետք է ունենանք նոր, փոփոխված ընտրական օրենսգիրք, որտեղից պետք է դուրս գա այդ արատավոր ռեյտինգային համակարգը։ Պիտի անցնենք 100 տոկոսանոց համամասնական մաքուր ընտրահամակարգի եւ պետք է ունենալ մատնահետքերի ֆիքսման, վերահսկողության համընդհանուր մեխանիզմ։ Բացի այդ՝ երբ խաղի նոր կանոններ են սահմանվում, քաղաքական ուժերը պետք է ադապտացման շրջան ունենան։ Ուժերին պետք է որոշակի ժամանակահատված, որ իրենց ռեսուրսները, իրենց կառույցները, ծրագրային մոտեցումները հարմարեցնեն այդ նոր կանոններին։ Քաղաքական ուժերի հիմնական մասը ընտրությունների անցկացման կարգի եւ ժամկետների մասին պետք է ունենան որոշակի կոնսենսուս։

– Մտավախություն կա՞, որ եթե այս տարի կայանան ընտրությունները, ԲՀԿ-ն քիչ թվով մանդատներ կունենա ԱԺ-ում։

– ԲՀԿ-ն նման մտավախություն չունի։ Մենք ավագանիում երկրորդ տեղում ենք։ Ինչո՞ւ պիտի վախենանք։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031