Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարեկան երեխային ծեծելով սպանության դեպք. «Նշել է, որ մայրն է երեխային ծեծի ենթարկել». «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 02,2018 11:03

Սեպտեմբերի 29-ին դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։

Ռուստամ Մանուկյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) եւ ՀՀ ՔՕ 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով։ Նախաքննական մարմինը որոշել է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Ռուստամ Մանուկյանը հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակով։ Նրա հանրային պաշտպան Համլետ Ստեփանյանը պատասխանել է մի քանի հարցերի։

– Պարոն Ստեփանյան, ձեր պաշտպանյալը ընդունո՞ւմ է իրեն առաջադրված կասկածանքը։

– Կասկածյալը մեղքը չի ընդունում, ինքը չի կատարել արարքը։

– Այսինքն՝ ինքը չի՞ երեխային ծեծի ենթարկել։

– Այո, էնտեղ մայր կա, եւ այլն։

– Պարոն Ստեփանյան, այսինքն՝ մայրն է երեխային ծեծի ենթարկե՞լ։

– Դա իր դիրքորոշումն է (նկատի ունի Ռուստամ Մանուկյանի,-հեղ.) որպես կասկածյալ հարցաքննվել է, ցուցմունքում այդպիսի բան է հայտնել նախաքննական մարմնին։ Նշել է, որ մայրն է երեխային ծեծի ենթարկել։

– Պարոն Ստեփանյան, քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար։ Էս դրվագի մասին ի՞նչ է հայտնել ձեր պաշտպանյալը։

– Ոչ թե փորձել են թաքցնել, այլ երբ տեսել են երկուստեք, որ այդպիսի բան կա, փորձել են հուղարկավորության ենթարկել, հետո դա մինչեւ վերջ չի իրականացվել։

– Ի վերջո ո՞րն է եղել երեխային սպանելու դրդապատճառը։

– Խիստ արտահայտված որեւէ վարկած չկա, երեխան լաց է եղել պարզապես, փորձել են հանգստացնել, դա է եղել պատճառը, ուրիշ պատճառ չկա։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031