Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ է ցանկանում, թող Սահմանադրությանը համաձայն հրաժարական տա. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 02,2018 10:57

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ, երեկ եւս խմբակցության նիստում «Հանրապետական» խմբակցության անդամները դեմ են արտահայտվել Ազգային ժողովի ինքնալուծարմանն ու սահմանադրական փոփոխությունների շնորհիվ խորհրդարանական ընտրություններին հասնելը։ Իհարկե, խմբակցության կազմում կան պատգամավորներ, ովքեր բարձրաձայնել են, թե հնարավոր է՝ Փաշինյանը ճիշտ է, եւ պետք է գնալ այդ ճանապարհով։ Սակայն սկզբունքայիններն ավելի շատ են եղել, ովքեր, կարելի է ասել, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած՝ դեմ են արտահայտվել ինքնալուծարմանը՝ նաեւ ասելով, թե եթե Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություններ է ցանկանում, թող Սահմանադրությանը համաձայն հրաժարական տա։ Եվ եթե նախկինում նրանք չէին շտապում կոշտ հայտարարություններ հնչեցնել, հիմա չեն խուսափում դրանից։ Եվ նրանք չեն թաքցնում, որ դեմ են որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությանը։

«Ես դեմ եմ դրան։ ՀՀԿ-ն դեռեւս ամիսներ առաջ ասել է, որ պատրաստ է քննարկել ե՛ւ Ընտրական օրենսգիրքը, ե՛ւ արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը։ Բայց քննարկել՝ չի նշանակում, երբ Փաշինյանը ձեռքով նշան անի, ԱԺ-ն լուծարենք ու իր քիմքին համապատասխան ԱԺ ընտրենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Ընդ որում, մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն այնքան էլ չեն շտապում միանշանակ հայտարարություններ անել՝ ասելով, թե ամեն ինչ կախված է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած փաստարկներից, սահմանադրական փոփոխությունների փաթեթից։ Եվ հենց սա եւս վստահություն է տալիս հանրապետականներին, ովքեր կարծում են, թե կարող են բոլորով միասին պայքարել Փաշինյանի մտադրությունների դեմ։

Ընդ որում, բոլոր դեպքերում խմբակցությունների փաստարկները նույնն են. պետք չէ շտապել, պետք է ամեն ինչ ճիշտ կազմակերպել, եւ որպես հակափաստարկ բոլորը բերում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որտեղ էլ ամրագրված է, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում եւ փոփոխված Ընտրական օրենսգրքով, եւ հիմա բոլորը զարմանում են՝ ինչու է վարչապետը ցանկանում ամեն ինչ այսքան հապճեպ կազմակերպել:

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031