Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Ավագյան. «Օլիմպիական խաղերում կիսատ թողած գործ ունեմ»

Հոկտեմբեր 02,2018 10:26

Aravot.am-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանից եւ Գոռ Երիցյանից հետաքրքրվեց, թե վերջին շրջանում բռնցքամարտի ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի միջեւ ծագած տարաձայնությունները չե՞ն ազդել մարզումների վրա: «Ոչ: Հիմա նորմալ մարզվում ենք Օլիմպավանում», – պատասխանեցին նրանք:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուց հետո նրանք մտադի՞ր են մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին, ինչին Գոռ Երիցյանը պատասխանեց, որ այդպիսի պլաններ կան, իսկ Արամ Ավագյանն ասաց. «Սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտերը միմյանցից տարբեր են: Սիրողականում մրցավարությունը մեծ առեւտուր է, որտեղ նրանց համար բացարձակ հետաքրքիր չի, թե մարզիկը ինչպիսի դժվար ու դաժան ճանապարհ է անցել մինչեւ օլիմպիական ռինգ հասնելը: Ես դա իմ վրա զգացի Ռիո-Դե-Ժանեյրոյում ու շատ հիասթափվեցի: Բայց ես շուտ հանձնվողներից չեմ: Ես օլիմպիական խաղերում կիսատ թողած գործ ունեմ: Այլ բան է պրոֆեսիոնալ բռնցքամարտը: Այնտեղ ոչ մի կազմակերպիչ ու մրցավար որպես կանոն իրեն բռնցքամարտիկին ռինգում սխալ գնահատել թույլ չի տա, թեեւ հազվագյուտ դեպքերում բացառություն կարող է լինել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում լավ են գիտակցում, որ եթե կողմնապահություն անեն կամ սխալ որոշում կայացնեն, ապա հանդիսականը, որ գումար է վճարում, հաջորդ անգամ չի գա, հեռուստաընկերությունները, որոնք գնում են հեռարձակման իրավունքը, իրենց հետ չեն համագործակցի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031