«Ես հրավիրել էի շանսոնյեին երևանյան ուղևորությանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ «Նա պետք է երգեր այնտեղ: Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը», – Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն՝ անդրադառնալով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվանը։ «Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը», – գրել է Մակրոնը։
«Խորապես ֆրանսիացի, հոգով կապված իր հայկական արմատներին, աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերնդի ուրախությանն ու տխրությանը: Նրա գլուխգործոցները, նրա ժառանգությունը, նրա յուրահատուկ փայլը դեռ երկար ժամանակ կենդանի կպահեն Ազնավուրի հիշատակը», մեկ այլ գրառման մեջ գրել է Ֆրանսիայի նախագահը:
Je l’avais convié à mon déplacement à Erevan pour le sommet de la francophonie, où il devait chanter. Nous partagerons avec le peuple arménien le deuil du peuple français.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) 1 октября 2018 г.