Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտագործել «նախկինների» ներուժը

Հոկտեմբեր 02,2018 10:00

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում այն եզակի մարդկանցից մեկն է, որը Երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում սուր հակադրության մեջ էր գործող իշխանությունների հետ: Նա անում էր դա որպես լրագրող, որպես խմբագիր, որպես ընդդիմադիր եւ որպես հեղափոխական: Հավաքել քաղաքական թիմ, որը բաղկացած կլինի բացառապես նման մարդկանցից, անհնարին է: «Թավշյա հեղափոխության» ժամանակ ներկայիս վարչապետին միացած երիտասարդները, բնականաբար, «արատավորված չեն» նախորդ իշխանությունների ժամանակ լռելով, կռիվ չտալով կամ հարմարվելով՝ այն պատճառով, որ հիշյալ տարիներին գիտակից տարիքում չէին: Բայց բացառապես նրանցից թիմ կազմել նույնպես հնարավոր չէ:

Հետեւաբար տրամաբանական է օգտագործել հայաստանցիների եւ, ինչու չէ՝ նաեւ ողջ ազգի մտավոր եւ մասնագիտական ներուժը: Այս 30 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ մարդիկ, որոնք պաշտոններ են զբաղեցրել, գուցե իրենց խղճի հետ «փոխզիջումների» են գնացել, գուցե «հարամ հաց են կերել», բայց որոշ հանգուցային հարցերում ասել են՝ «ոչ», եւ դա կարեւոր, նաեւ վճռորոշ նշանակություն էր ունեցել ճիշտ որոշումներ ընդունելու համար:

Որպես օրինակ բերեմ նախորդ հեղափոխությունը՝ ՀՀՇ-ի կողմից իրականացված: 1990 թվականի Գերագույն խորհրդի նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի մրցակից, բազմամյա կոմունիստ Վլադիմիր Մովսիսյանը ընտրություններից հետո էլ շարունակեց աշխատել ի շահ մեր պետության: Վարչապետ Վազգեն Մանուկյանն իր նշանակվելու օրն առաջարկեց նախկին կառավարության փոխվարչապետներ Գագիկ Մարտիրոսյանին եւ Ռուբեն Չիվթալարյանին մնալ պաշտոններում: Կենտկոմի բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը դարձավ Գերագույն խորհրդի փոխնախագահ: Չասվեց (համենայնդեպս, պաշտոնապես)՝ 70 տարի ձեր կուսակցությունը թալանել է երկիրը, որոշ ժամանակ նաեւ «կարմիր տեռոր» է իրականացրել, եւ, հետեւաբար, դուք տեղ չունեք պետական համակարգում: Վա՞տ էր արդյոք, որ Վլադիմիր Մովսիսյանը հետագա 25 տարիների ընթացքում իր չափով կարողանում էր ազդել որոշումների վրա: Ինձ թվում է՝ ամենեւին էլ վատ չէր:

Իհարկե, իրավիճակն այսօր շատ բանով տարբերվում է 30 տարի առաջվա դրությունից: Պարզ է, որ նրանց, ովքեր կասկածվում են կամ մեղադրվում են հանցագործությունների մեջ, չի կարելի մոտ թողնել պետական համակարգին: Բնական է նաեւ, որ «նախորդ ռեժիմի» ներկայացուցիչներից շատերին կարիք չկա որեւէ կարգավիճակ տալ: Բայց օգտագործել նրանց հնարավորությունները, ինձ թվում է, ճիշտ կլիներ: Նաեւ այն պատճառով, որ չօգտագործելով՝ մենք մղում ենք նրանց դեպի իրենց համար ոչ այնքան հոգեհարազատ ՀՀԿ-ական քաղաքական միջավայրը, որտեղ նրանք ոչ մի հեռանկար չունեն, որովհետեւ այդ կուսակցությունը հեռանկար չունի: Այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վիգեն Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Վարդան Արամյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը պետք է «ապաքաղաքականացվեն» եւ կարգավիճակով, թե առանց կարգավիճակի մասնակցեն պետական շինարարությանը: Դրա համար պետք է թե՛ իշխանության, թե՛ ՀՀԿ-ի եւ թե՛ նշված մարդկանց բարի կամքը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոն Փաշինյանին եւ իր շրջապատի մի քանի սակաւաթիւ հասուն անձերին ուղղուած, անթերի ու անգին, չափազանց օգտակար խորհուրդ է այս խմբագրականը: Հանդարտ, մանրամասն, հիմնաւորուած, որեւէ տարրական բանականութեան տէր անձի համար՝ անվիճելի:

    Հաւանական է ուրեմն որ Պարոն Փաշինյանն ալ էականօրէն համաձայն է այս խորհուրդին: Սակայն նա ունի մի ծանր dilemma: Եթէ գործադրէ այս խորհուրդը, պիտի կորսնցնէ իր ժողովրդային բազային մի մասը, եւ իր դէմ պիտի հանէ արմատական խմբակներն ու անոնց երկրպագուները, ծայրահեղ յեղափոխականները: Իսկ ամէն անգամ որ գոհացում տայ իր այդ բազային եւ առարկայական դաշնակիցներին, նա նուազեցնում է իր սկսած շարժումի վախճանական եւ բովանդակալից յաջողութեան հաւանականութիւնները:

    Այս է խնդիրը քաղաքական ժողովրդահաճոյ ամբոխավարութեան: Առանց որուն ալ սակայն, այս անսովոր անձը չէր կարող հասնիլ մինչեւ այնտեղ իսկ, ուր հասած է:

  2. Aha says:

    Simple example in this sense:
    On a major foreign policy/economic issue, the renegotiation of the NAFTA (north american free trade agreement) between Canada and the United-States, prime minister Trudeau assigned Brian Mulroney, a former prime minister and leader of an opponent party and a fierce critic of the elder Trudeau (Pierre). It was clear that his expertise in dealing with the Americans was needed on a key issue for Canadians. The new government of Armenia should be the government of all able and competent individuals of Armenia, not just that of Nikol’s fan club.

  3. Քրիստափոր says:

    Դավիթ Հարությունյանը շատ տաղանդավոր, կրթված և չափավոր անձնավորություն է, բայց 2017թ ԱԺ կեղծված ընտրությունների գլխավոր կնքահայրն է:
    Արփինե Հովհաննիսյանը շատ խելացի, համարձակ և ուժեղ անձնավորություն ու քաղաքական գործիչ է, բայց անհասկանալի ձևով խրված է ՀՀԿ կոչվող ցեխի մեջ:
    Իրոք Կարեն Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Վիգեն Սարգսյանի, Վաչե Գաբրիելյանի, Վարդան Արամյանի գիտելքները չօգտագործելը սխալ է, շատ սխալ:

  4. Քաղաքացի says:

    Վերենշված անձերը, բացառությամբ Վաչե Գաբրիելյանի և Վարդան Արամյանի, ՀՀԿ նվիրյալներ են և գաղափարակիցներ, եթե չասենք հանցակիցներ, ուստի նրանց արհեստավարժության վերաբերյալ դատողությունները պարզապես անտեղի են: Համակարգի դեմոնտաժի պարագայում կադրերի ընտրության հարցում գաղափարակից լինելը առաջնահերտություն է: Երբ նոր համակարգը քիչ թե շատ կամրապնդվի, կարծում եմ, Փաշինյանն էլ դա կգիտակցի: Այսօր, երբ հին համակարգը իր ռեսուրսներով և կապերով, դեռ իր տեղում է, իսկ Փաշինյանի իրական ռեսուրսը միայն փողոցն է, նման խոսակցությունները ոչ միայն անտեղի են, այլև վնասակար:

  5. բոստոնաբնակ says:

    Պարոն խմբագիր, էսօրվա տունտունիկից հետո՞ էլ մնում եք այն կարծիքին, որ ձեր նշած անձիք դրական անելիք ունեն Նոր Հայաստանի կառավարման գործում։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031