Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Բելառուսի նկատմամբ եւ 12 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Միակ հաղթանակը տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը իրենց պարտյաներում ոչ-ոքի արեցին: Մեր տղաները ընդամենը մեկ միավոր են զիջում երեք առաջատարներին՝ Ադրբեջանին, Լեհաստանին եւ ԱՄՆ-ին:
Վաղը իններորդ տուրում տղամարդկանց հավաքականի մրցակիցը լեհերն են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ