Բաթումում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան, որտեղ փայլում է Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Այսօր մեր աղջիկները 2,5:1,5 հաշվով հաղթեցին ԱՄՆ-ի ընտրանուն եւ թիմային 13 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց, իսկ Մարիա Կուրսովան պարտություն կրեց:
Մրցաշարային աղյուսակում մեր աղջիկներին հետեւում են 12-ական միավոր վաստակած Չինաստանը, Ուկրաինան, Վրաստան-1-ը եւ Ռումինիան:
Վաղը ութերորդ տուրում մեր կանանց ընտրանին հանդիպելու է Ուկրաինայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ