Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանուկները ջերմացրին տարեցների օրը

Հոկտեմբեր 01,2018 22:30

«Երևան, իմ սեր» հիմնադրամն հոկտեմբերի 1-ին Սբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ապրող տարեցներին եւ Նորքի տուն-ինտերնատի բնակիչների համար օրվա խորհրդին համահունչ միջոցառում էր կազմակերպել:

Տասն օր առաջ հիմնադրամը հյուրընկալել էր փոքրիկներին, իսկ այսօր արդեն տարեցներին: Տարեցների միջազգային օրվա առիթով տատիկ-պապիկների մանկության եւ երիտասարդության տարիների սիրելի երգերը հնչեցին: Դրանք կատարեցին «Լապտերներ» մանկական նախագծի անդամները:

Օրվա հերոսները ոչ միայն երգել են, նրանցից ոմանք անգամ հիշարժան ակնթարթն անմահացրել են՝ լուսանկարել, որ հետո ցույց տան հարազատներին:

«Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն ասաց, որ տարեցները մշտապես եղել են հիմնադրամի ուշադրության կենտրոնում: Իսկ «Լապտերների» երաժիշտներին Կարապետյանը նվիրեց ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների ժողովածուն:

Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031