Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Ազնավուրը տեսավ իր արձանն, ասաց՝ ես փոքրամարմին եմ, արձանը երկար է, կթողնեմ ձեզ»․ գյումրեցի քանդակագործի հիշողությունները (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2018 22:15

Այսօր Գյումրու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, աշխարհահռչակ շանսոնիեի արձանի տեղի ունեցավ մոմավառություն, մոտ մեծ թվով գյումրեցիներ ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։

Երբ հոգևոր կարգ պիտի մատուցվեր, տաք եղանակը միանգամից փոխվեց, սկսվեց հորդառատ անձրև։ «Եղանակը նույնպես սգում է», -արցունքներին աչքերին՝ մեկնաբանում էին կանայք։ Անձրևը փոքր-ինչ հանդարտվեց, ու գյումրեցիները հոգևորականի առաջնորդությամբ աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ շանսիոնեի հոգու հանգստության համար։

Շառլ Ազնավուրի հրապարակում էր նաև բրոնզաձույլ արձանի հեղինակը՝ գյումրեցի քանդակագործ Սամվել Պետրոսյանը։ Շանսիոնեի արձանը տեղադրվել է 2001 թվականին, բացման արարողությանն էլ նա անձամբ է ներկա գտնվել։

«Իմ հիմնական նպատակն այն էր, որ կենդանի մարդուն հավերժացնեի, ինքը կենդանի տեսներ իր արձանը։ Այդ երկար պայքարից հետո ստացվեց այնպես, որ պարոն Ազնավուրը կտրեց ժապավենը, իր առաջին խոսքերն էին՝ ժողովրդի առաջ պիտի հանվիմ, այսինքն՝ սավանը պիտի իջնի։

Նախորդ օրը Անկախության օրն էր՝ սեպտեմբերի 21-ը, եղանակը ցուրտ էր, ամպամած, իսկ 22-ին՝ 2001 թվականի, արձանի բացման օրը, եղանակը դարձավ տաք, արևոտ։ Արձանը, երբ բացվեց, ինքը տեսավ ինչ մեծ ամբոխ էր հավաքել, ասաց՝ Աստված կամեցավ, որ իմ արձանը լինի մայր հողի վրա։

Արձանը, տեսնելով՝ ասաց՝ ես մարմնով փոքր եմ, արձանը մեծ, չեմ կարող տանել, կթողնեմ ձեզ։ Մեծ հիշողություններ են, Ազնավուր աղետից հետո բացեց  Հայաստանի գրասենյակը, ինքը մինչ այդ էլ մեծություն էր, բայց  արվեստագետին միացավ բարերարը, և ես իր արձանի մեջ տեսել եմ իր հավաքական կերպարը; Ժողովուրդը կատակով Շառլ Ազնավուրի արձանի մասին ասում էր՝ «ձեռքերը գրպանից հանի, փող տա, նա բարերար է»։

Քանդակագործը վշտացած է,  որ նրա նպատակներից մեկն, այն է՝ մինչև 100 տարեկան ապրելն իրականություն չդարձավ։ «Ասում էր ռեկորդ դնենք Գինեսի, երբ նա իմ բնորդն էր, քանդակում էի,  հարցնում էի՝ ինչպե՞ս եք պարոն Ազնավուր, ասում էր մի քիչ ձայնալարերս են»։

Քանդակագործը նաև հիշեց, թե ինչպես արձանի բացման օրը գյումրեցիները չէին թողնում աշխարհահռչակ շանսոնիեին քաղաքի մուտքից տեղաշարժվելու, կանգնեցնում ու գառ էին մորթում նրա ոտքերի տակ։

Սամվել Պետրոսյանը ցավով է նշում, որ արձանը դարձավ հուշարձան։

«Երբ քաղաքի մուտքի մոտ դիմավորեցինք, ժողովուրդը չէր թողնում քայլել, մոտ 14 գառներ մատաղ արեցին, ոտքերի տակ մորթում էին, մինչև եկանք, հասանք, երկու ժամ տևեց, ժողովուրդը շատ է սիրում նրան․ նա աղետի գոտուն ցավակից դարձավ, ազգովի պաշտում ենք նրան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031