Ներկայումս «Բերդի ՃՇՇ» ՓԲԸ-ն (տնօրեն՝ Գագիկ Ադամյան) իրականացնում է Մովսես-Նորաշեն-Չորաթան 5.587 կմ երկարությամբ ավտոճանապարհի եւ Բերդ-Այգեձոր-Չինարի 4.54 կմ երկարությամբ ավտոճանապարհների հիմնանորոգումը: Այդ աշխատանքները կատարվում են Արարատի ճանշինի հետ համատեղ:
Նախատեսվում է Մովսես-Նորաշեն-Չորաթան ճանապարհի հիմնանորոգումն ավարտել այս տարվա դեկտեմբերի 23-ին, Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհինը՝ նոյեմբերի վերջին:
Անցած ամառվա ընթացքում հաճախ տեղացած հորդ անձրեւները խանգարել են ճանապարհների կառուցապատմանը, չնայած դրան՝ Բերդի ճանապարհաշինարարները ճանապարհը որակյալ են կառուցել, ջրահեռացման բետոնե համակարգ սարքել: Նրանց աշխատանքը ոգեւորությամբ է ընդունվել է Բերդի սահմանագոտու բնակիչների կողմից, Չորաթանում կատարված ասֆալտապատման առիթով սահմանամերձ գյուղում տոնակատարություն է եղել, չորաթանցի երեխաները եռագույն դրոշներով պարել են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ