Այսօր ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր հրազենային վիրավորում ստացած ու զինվորական հոսպիտալում մահացած զինծառայող, 1997թ. ծնված Գեւորգ Սուրենի Հարոյանը Գյումրիից է, բժշկի որդի է։ Ինչպես ճշտեցինք Գյումրի բժշկական կենտրոնից, նրա հայրը՝ Սուրեն Հարոյանն, աշխատում է հեմոդիալիզի բաժանմունքում, ինչպես նաև շտապօգնությունում։
Թե ինչ հանգամանքներում է զոհվել Գևորգ Հարոյանը, դեռևս պարզված չէ, կատարվում է քննություն, նա բանակ էր զորակոչվել 3 ամիս առաջ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ