Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալավերդիում քննարկել են պղնձաձուլական գործարանը փակել-չփակելու հարցը

Հոկտեմբեր 01,2018 20:05

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ այսօր Ալավերդիում տեղացիներն ու բնապահպանները քննարկեցին պղնձաձուլական գործարանը փակել, չփակելու հարցը: Ըստ փորձագետների՝ վերջին ամիսներին գործարանից արտանետվող ծուխը մի քանի անգամ ավելացել է, տեղացիների առողջության համար դարձել լուրջ սպառնալիք:

Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանի խոսքով՝ պատային իրավիճակ է ստեղծվել, սակայն տեղացիների հետ պետք է բաց խոսել. «Չենք ուզում ջայլամի քաղաքականություն վարել, հանձնարարություն տանք՝ հասկանալով, որ դա չի իրականացվելու, հետո գնանք մի հատ էլ ստուգում անենք, հասկանանք, որ չի իրականացվել, հարցին պետք է լուծում տալ»:

Գործարանը շահագործող «ACP ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ընկերությունում այսօր էլ հայտարարեցին՝ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների բանակցությունների դրական արդյունքում կկառուցվի նոր, գերժամանակակից պղնձաձուլական գործարան: «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի շրջանակներում առաջարկվում է կառուցել նոր գործարան:

Երբ քննարկմանը ներկա ալավերդցիները սկսեցին թունավոր նյութերի արտանետումների մասին բարձրաձայնել, ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը հակադարձեց՝ անհիմն բաներ են խոսում. «Կարո՞ղ եք հիմնավորել ցինկ, երկաթ որտեղից, ամեն մարդ, որ խոսի իր գիտելիքների ու ունեցած տվյալների հիման վրա»:

Քննարկումների շարունակվելու են:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031