Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն ընդունո՞ւմ է ՀՀ կառավարության առաջարկած առանձնատան առաջարկը. երրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի պարզաբանումը

Հոկտեմբեր 01,2018 19:11

«ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ մենք ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ բոլոր խնդիրներն ու հարցերը քննարկում ենք ուղղակի շփման մեջ, չմիջնորդավորված շփման մեջ և ուղերձներ չենք փոխանակում լրատվամիջոցների միջոցով»,-Aravot.am-ի հարցին՝ քննարկվե՞լ է ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան հարցը, քանի որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարել էր, թե սպասում են Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքին, այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը 3-րդ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է առաջարկել ու պարզաբանել. «Տրվել է հինգ օր ժամանակ, որպեսզի մեզ վերջնական պատասխան տան: Մենք նրան առաջարկել ենք առանձնատուն, որը գտնվում է բարվոք վիճակում: Կարծում եմ, որ պարոն Սարգսյանը որեւէ հիմք չպետք է ունենա, որ հրաժարվի այդ առանձնատնից»:

Նաիրի Պետրոսյանը վստահեցրեց՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածությանը: Այնուհետև հավելեց. «Ավելի ուշ շրջանում, երբ կլինի հանրությանը որևէ բան տեղեկացնելու համար նյութ, մենք այն կհրապարակայնացնենք»:

Մեր հստակեցմանը՝ իսկ ընդհանրապես առաջարկը քննարկվե՞լ է, Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավարն արձագանքեց. «Ես հիմա չեմ մտնի մանրամասների մեջ, քանի որ մենք ունենք պայմանավորվածություն, որ մենք շփվում ենք ուղղակիորեն և չմիջնորդավորված, և մենք մեր խոսքը պահում ենք»:

Մեր դիտարկմանը՝ կարելի՞ է ենթադրել, որ սա նաև ուղերձ է Էդուարդ Աղաջանյանին մնալ պայմանավորվածությունների շրջանակում, Նաիրի Պետրոսյանն արձագանքեց. «Այսքան հեռուն գնացող մեկնաբանություններ չեմ անում: Պարզապես փաստը նրանում է, որ մենք ունեինք պայմանավորվածություն, որ մենք շփվում ենք ուղղակիորեն, չմիջնորդավորված, առավել ևս ԶԼՄ-ների օգնությամբ, և մենք հավատարիմ ենք ձեռք բերված պայմանավորվածությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031