Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունները հնարավոր է անցկացվեն հին օրենսգրքով. Մարուքյան. «Ա1+»

Հոկտեմբեր 01,2018 19:01

Լույս դաշինքը կաջակցի գործող խորհրդարանը ցրելու ցանկացած առաջարկի:

«Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք»,-ասում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Լույս դաշինքը պատրաստ է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Մենք պատրաստ ենք, որովհետև մենք այս պահին գոնե Երևանի մասշտաբով արձանագրել ենք, որ երրորդն ենք, հետևաբար, եթե վաղը լինի ընտրություններ, մենք կարող է երրորդից դառնանք երկրորդը, բայց մյուս ուժերի համար չեմ կարող երաշխավորել»:

Էդմոն Մարուքյանը բացառում է, որ նոր խորհրդարանում կլինի միակուսակցականություն:

Սահմանադրությունն այդ խնդիրը կարգավորել է, կարող ենք ունենալ մի ուժի հեգեմոնիա:

Էդմոն Մարուքյանի համար միակ խնդիրը դեկտեմբերին կազմակերպվելիք  արտահերթ ընտրություններում ընտրական նոր օրենսգիրք ունենալն է: Ըստ նրա,  եթե ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, ապա, հավանաբար, դրանք կանցկացվեն հին օրենսգրքով: «Որովհետև, եթե ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև դա, մենք պետք է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանանք, որը ժամանակատար գործընթաց է»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031