94 տարեկանում կյանքից հեռացավ Շարլ Ազնավուրը: Աշխարհահռչակ շանսոնյեի մահը ցնցել է նրա արվեստի երկրպագուներին:
Երեւանի Շարլ Ազնավուրի հրապարակում մարդիկ հարգանքի տուրք են մատուցում նրա հիշատակին: Շարլ Ազնավուրի աստղի վրա վարդերի փունջ է դրված:
Իսկ ժամը 19-ից մոմավառություն կսկսվի:
Այս լուսանկարն արված է Ազնավուրի կեցավայրում` 2013-ին, երբ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանն ու քամանչահար Հակոբ Խալաթյանը հատուկ նվագեցին մաեստրոյի համար: Ազնավուրն էլ մանկական միամտությամբ ասել էր, որ դուդուկ ինքն էլ է նվագել, սակայն .«Նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ