Հայտնի են Երևանի նորընտիր ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամների անունները: ԲՀԿ խմբակցությունում կընդգրկվի ավագանու 5 անդամ, իսկ «Լույս» խմբակցությունում՝ 3:
ԲՀԿ ավագանու անդամներ
1.Արման Աբովյան-խմբակցության ղեկավար, քաղաքագետ, Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդատու
2.Միքայել Մանրիկյան-ԵՊԲԺ պրոֆեսոր, դասախոս
3.Արմեն Ներսիսյան-«Համերաշխություն» ՀԿ նախագահ
4.Մարկոս Հարությունյան-«Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն
5.Հռիփսիմե Առաքելյան-լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն։
ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկ են հայտնել ցուցակի առաջին համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երկրորդ համար, հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը և ցուցակի 6-րդ համար, ծանրորդ Նազիկ Ավդալյանը։
Երևանի ավագանու կազմում «Լույս» դաշինքը ներկայացված կլինի հետևյալ կազմով՝
1.Դավիթ Խաժակյան-խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
2.Անի Խաչատրյան-«Հանրապետություն» կուսակցություն
3.Անի Սամսոնյան-«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Լույսից» ինքնաբացարկ է հայտնել դաշինքի առաջին համար, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: