Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյան. «Շատ վիրավորական է իրադարձություններից ամիսներ անց քաղաքացիների ցանկությունները բնութագրել որպես էյֆորիկ»

Հոկտեմբեր 01,2018 16:12

Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ` պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ:

Պահանջատիրությունը չի կարող ժամանակի ընթացքում քչանալ կամ անկարևոր դառնալ, և որքան շատ է լինելու դիմադրությունը և նմանատիպ պատճառաբանությունները, թե ինչու պետք է հետաձգվեն արտահերթ ընտրությունները, այնքան պահանջատիրությունը դառնալու է ավելի անկոտրում ու հաստատակամ:

Ասեմ նաև, որ շատ վիրավորական է իրադարձություններից ամիսներ անց քաղաքացիների ցանկությունները բնութագրել որպես էյֆորիկ և կասկածի տակ դնել քաղաքացիների` գիտակցված ու հավասարակշռված ընտրություն կատարելու կարողությունը:

 

Լենա ՆԱԶԱՐՅԱՆ

«Ելք» խմբակցության ղեկավար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031