Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մայրիկի օրագիրը » գիրքն առաջին հայալեզու հանրագիտարանն է մայրերի համար

Հոկտեմբեր 01,2018 15:44

Գերմանաբնակ ակտիվ մայրիկ Մերի Սարիկյանը, ով իր դստեր՝ Էմիլիի հետ հայտնի է ինստագրամում ու ֆեյսբուքում եւ վարում է իր բլոգը, Երեւանում ներկայացրեց իր առաջին գիրքը՝ «Մայրիկի օրագիրը »: Հայալեզու գրքի պաշտոնական շնորհանդեսին ներկա էին հայ մայրիկներն իրենց փոքրիկների հետ, ապագա մայրեր, շոու-բիզնեսի դեմքեր, Մերիի հետևորդներն ու հարազատները:

Emily and Mommy-ի միջոցառումն ավելի քան գունեղ ու մանկական էր, իսկ հեղինակի ինքնագրով գիրքը ձեռք բերելու համար հերթ էր գոյացել: «Մայրիկի օրագիրը » շատ գունեղ է, յուրահատուկ դիզայնով, ապագա մայրիկների համար կարող է դառնալ անհրաժեշտ հանրագիտարան: Մերին ընթերցողներին ներկայացնում է իր սեփական հույզերն ու փորձը, խոսում է հղիության, ծննդաբերության շրջանի, ամուսինների հարաբերությունների, հետծննդաբերական փուլի ու երեխայի խնամքի մասին, տալիս է իր խորհուրդներն ու կիսվում իր տեսակետով: Հեղինակի համար անձնական կարեւոր մի աշխատանք է, որը ստեղծվել է իր հղիության, ծննդաբերության և հիմա արդեն երեխայի խնամքի բոլոր խնդիրների հետ անձամբ առնչվելու արդյունքում: Գրքում կան մայրերին հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ, խնդիրների պրոֆեսիոնալ լուծման տարբերակներ, որոնք Մերին կազմել է տարբեր ոլորտի պրոֆեսիոնալների հետ համատեղ: Մանկաբարձ-գինեկոլոգ Տաթևիկ Էվաջյանը, մանկաբույժ Արևիկ Մոսինյանը, յոգայի մարզիչ Լենա Դավթյանը, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը և Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ունիվերսիտետ-կլինիկումում աշխատող հայ մանկաբարձուհի Երմոնյա (Ռիմկենե) Սարգսյան: Գիրքն արդեն վաճառքում է երևանյան գրախանութներում, նաև օնլայն տարբերակով:

«Մայրիկի օրագիրը» Մերիի առաջին գիրքն է։ Մասնագիտությամբ իրավաբան Մերին ասում է, որ այն հրատարակելն իր համար երազանք էր դարձել։ «Մոտ 2 տարի է` ինստագրամում վարում եմ իմ միկրոբլոգը, որտեղ ներկայացնում եմ իմ մտքերը ու բավականին մեծ արձագանքներ էի ստանում։ Անծանոթ մայրերն ու ընկերներս ինձ քաջալերում էին և ասում՝ անպայման, պետք է գիրք գրեմ։ Գերմանիայում` Մայրիկների դպրոցում, մասնակցեցի «Մայրիկի լավագույն օրակարգը» խորագրով մրցույթին և հաղթեցի, ինչն ինձ հնարավորություն տվեց տարբեր սեմինարներ վարելու և ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել այս ամենին։ Ինձ համար դա շատ ոգևորիչ էր։ Մրցույթի տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին մասնակցում, բայց կրկին հայ մայրիկն առանձնացավ իր տեսակով։ Մրցույթն առիթ դարձավ, որպեսզի ավելի լուրջ և մասնագիտորեն մոտենամ այս հարցին»,– նշել է նա։

Գրքի մի մասը ներկայացված է օրագրի տեսքով, որտեղ Մերին գրել է իր հույզերի մասին, իր օրինակով ներկայացրել նորաթուխ մայրիկների խնդիրները։ Այս գրքի կարևոր մասն է կազմում Մերիի ամուսինը՝ Ստեփանը, ով հատուկ շնորհանդեսի համար ժամանել է Երեւան: Հեղինակն անկեղծորեն հուզվելով՝ հատուկ շնորհակալություն հայտնեց ամուսնուն շնորհանդեսի ընթացքում, իրեն ամեն հարցում աջակցելու եւ քաջալերելու համար: Հավելենք, որ գիրքը նաև կդառնա յուրաքանչյուր մայրիկի օրագիրը, քանի որ գրքի վերջում հնարավորություն կա, որ մայրիկները նույնպես փակցնեն նկարներ, նշումներ կատարեն և պահպանեն իրենց հուշերը: Միացեք Emily and Mommy էջերին համացանցում ահա այս հղումներով:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031