Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գերմանիան զգալիորեն նվազեցրել է զենքի ծավալների մատակարարումը Թուրքիային

Հոկտեմբեր 01,2018 15:31

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։

Ի պատասխան այդ հարցադրմանը` Գերմանիայի էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարությունը տվյալներ է ներկայացրել։

Ըստ այդմ՝ 2018թ. մարտի 14-ից մինչ օրս Թուրքիային զենքի մատակարարելու ընդամենը 16 թույլտվություն է տրվել՝ ընդհանուր 916.902 եվրո արժողությամբ: Համեմատության համար սույն տարվա հունվարի 1-ից մինչև մարտի 14-ը, 34 նման թույլտվություն էր տրվել՝ ընդհանուր 9.7 մլն եվրո արժողությամբ:

Աղբյուրը տեղեկացնում է, որ 2016թ. Գերմանիան ընդհանուր առմամբ 83 մլն 900.000 եվրո արժողությամբ 213 միավոր զենք էր վաճառել Թուրքիային։ Իսկ 2017թ. այդ թիվը արդեն կազմել էր 34 մլն 200.000 դոլար (138 միավոր զենք):

Հիշեցվում է նաև այն փաստը, որ Թուրքիան Աֆրինում Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի ժամանակ օգտագործել էր գերմանական արտադրության «Լեոպարդ 2» տանկերը։

Աղբյուր`  Sputnik

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031