Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հացադուլ կհայտարարեմ, Հայաստանի կռված տղեքին ոտքի կհանեմ». Մարալիկում վիճակը թեժանում է

Հոկտեմբեր 01,2018 15:21

Այսօր առավոտյան ժամը 9-ից Մարալիկի բնակիչները, շրջափակելով համայնքապետարանի շենքը, աշխատավայր չեն թողել թե՛ ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանին և թե՛ այդ շենքում տեղակայված մյուս կառույցների՝ սոցիալական ծառայության, նոտարի աշխատակիցներին։ Մոտ 1 ու կես ամիս է՝ նրանք տարբեր ցույցերով՝ Գյումրի-Երևան ճանապարհի Մարալիկի հատվածը փակելով, նստացույցեր անցկացնելով՝ պահանջում են Արտակ Գևորգյանի հրաժարականը։

Մարալիկցիներն այս անգամ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն միտքը՝ եթե համայնքապետերը իրենց լեգիտիմ են համարում, թող հրաժարական տան և վերընտրվեն, ասում են՝ հիացած են վարչապետի առաջարկով։

Ըստ նրանց, եթե իրենց համայնքապետը 72 ժամվա ընթացքում հրաժարական չտա, կդիմեն ավելի կոշտ մեթոդների։ Նստարան տեղադրելով համայնքապետարանի շենքի դիմաց՝ նրանք առայժմ 72 ժամ փակ են պահելու ելումուտը։ Իսկ համայնքապետը չի պատրաստվում հրաժարական ներկայացնելու, նա դիմելու է իրավապահներին՝ համայնքապետարանի բնականոն աշխատանքը խաթարելու համար։

«Դիմում է, թող դիմի, չի գիտակցում, որ ժամանակները փոխվել են, ոստիկանները մեր հետ, մեր ախպերներն են, թող գան։ Եթե հրաժարական չներկայացրեց, ես անձամբ կդիմեմ հացադուլի, Հայաստանի կռված տղեքին ոտքի կհանեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում փոխանցեց ազատամարտիկ Հարություն Ուռուտյանը։

«Նա ոչ թե ծառայել է, այլ թալանել ու վայելել է, քաղաքական հայրերի ժառանգությունն արդեն իրեն չի պատկանում»,- ասում են բողոքավորները։ Նրանք ասում են, որ Արտակ Գևորգյանը վախեցնելով, ընտրակաշառքով է ընտրվել քաղաքապետ, հետևաբար և չի կարող հրաժարական չտալ։

«Չես աշխատել, պիտի հրաժարական տաս։ Իր աշխատանքը եղել է ընտրություններից ընտրություն՝ ՀՀԿ-ին ձայն ապահովելով, նույնիսկ ձայն ապահովելու մեջ էր թերացել, վերջին տարիներին չէր կարողանում ՀՀԿ-ի համար ձայն ապահովել»,- հայտարարում են բողոքավորները։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031