Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շաբաթ օրը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարը անձնակազմին է հասցրել երկրի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի՝ ադրբեջանական բանակի վրա դրված առաջադրանքները, և հաշվի առնելով վերջին շրջանում առաջնագծում տիրող իրավիճակը՝ համապատասխան հրահանգներ է տվել՝ կապված մարտական հերթափոխության առավել որակյալ կազմակերպման, հատուկ տեխնիկական միջոցների առավել լայն կիրառման հետ: Նախարարը նաև հանձնարարել է ավարտին հասցնել ձմռանն անցնելու նախապատրաստական աշխատանքները, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Զգուշաւոր լաւատեսութեամբ ողջունում ենք այս մօտեցումը: Ադրբեջանին պէտք է հասկացնել, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց եւ չի վախենում պատերազմից: Պատմութիւնը բազմիցս վկայել է, որ զէնքով չես կարող բան պարտադրել հայերին:
Եթէ Ադրբեջանը չվերադառնայ կառուցողական՝ բանակցային դաշտ, Հայաստանը պէտք է պատրաստ լինի մի քանի սցենարների՝
(1) ռազմական (հայկական բանակ);
(2) դիւանագիտական՝ ՀԱՊԿ (հայ-ռուսական շահեր), Արեւմուտք (տնտեսական շահեր Ադրբեջանում) եւ Իրան;
(3) աջակցութիւն Ադրբեջանի ճնշուած ազգային փոքրամասնութիւններին: