Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ համայնքները 1 հեկտարի դիմաց կսուբսիդավորվեն, եթե ցորեն, գարի եւ այլ կերային մշակաբույսեր ցանեն

Հոկտեմբեր 01,2018 14:46

Սահմանամերձ համայնքների բնակիչները ցորեն, գարի եւ այլ կերային մշակաբույսեր ցանելու դեպում մեկ հեկտարի դիմաց 60 հազար դրամի սուբսիդիա կստանան: Այսօր Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց աշնանացանի սուբսիդավորման ծրագիրը՝ նշելով, որ խոսքը մեկ հեկտարից 7 հեկտար կատարված ցանքի մասին է:

«Պետք է արձանագրենք, որ հիմա մենք համակարգային տնտեսական ճգնաժամի մեջ ենք: Այսօր խնդիր ունենք մեր տնտեսության կառուցվածքի հետ եւ այն պետք է վերափոխենք այնպես, որ մենք ագրարային երկրից վերածվենք արդյունաբերական երկրի: Սրա, որպես նախաքայլ, մենք դիտարկում ենք ե՜ւ գյուղում, ե՜ւ քաղաքում աշխատանքը խրախուսելու գործընթացը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մարդը աշխատի: Մենք խրախուսելու ենք, ոչ թե աղքատությունը, այլ՝ աշխատանքը: Եվ այս որոշումները տեղավորվում են հենց այս կոնտեքստում եւ հետագա քննարկումների, որոշումների ժամանակ նույնպես մենք փորձելու ենք այդ խնդիրը լուծել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031