Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողը կալանավայրում մահացել է. ծնողները նամակ են գրել դատավորին՝ հորդորելով գործը չկարճել

Հոկտեմբեր 01,2018 14:15

Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանին 2016-ին Նուբարաշենի խճուղում դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու համար մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը:

Ամբաստանյալներից մեկը՝ Արարատ Նիկողոսյանը կալանավայրում մահացել է: Այսօր դատական նիստում Աննա Դանիբեկյանն ասաց, որ մահվան հանգամանքով պայմանավորված՝ քրեական հետապնդումը Նիկողոսյանի նկատմամբ կարող է դադարեցվել, սակայն Արարատ Նիկողոսյանի ծնողներից դիմում է ստացել, որով վերջիններս հայտնել են, որ Արտակ Նիկողոսյանին՝ Արարատի հորը ուզում են ճանաչել՝ որպես Արարատ Նիկողոսյանի իրավահաջորդ: Ծնողները չեն ցանկանում, որ Արարատ Նիկողոսյանի նկատմամբ գործի վարույթը կարճվի, քանի որ ինչպես ինքը կենդանության ժամանակ, այնպես էլ հիմա իր ծնողները համաձայն չեն Արարատ Նիկողոսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, ցանկանում են, որ նա արդարացվի եւ գործի քննությունը շարունակվի:

Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031