Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայրում դատավոր Բեկթաշյանի նախագահությամբ Նորք Մարաշում վնասազերծված «զինված խմբի» գործով դատական նիստն էր: Միջնորդություն էր ներկայացվել 1 մլն դրամ գրավի դիմաց փոխել զինված խմբի ղեկավար, «Հայոց վահան» կազմակերպության հիմնադիր Արթուր Վարդանյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել:
Այսօր դատավորը հրապարակեց որոշումը եւ մերժեց միջնորդությունը՝ այն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ